ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Իզվեստիայի» թղթակիցը կոնտուզիա է ստացել Ստեփանակերտում

«Իզվեստիայի» թղթակիցը կոնտուզիա է ստացել Ստեփանակերտում
04.10.2020 | 20:56

Ռուսական «Իզվեստիայի» թղթակից Դենիս Կուլագան թեթև կոնտուզիա է ստացել հոկտեմբերի 4-ին Ստեփանակերտում հրետակոծության ժամանակ:


Հրետակոծությունն սկսվել է, երբ լրագրողները մեկնում էին նկարահանելու նախորդ հրետակոծություններից տուժածներին: Ռուսական լրատվամիջոցն ընդգծում է, որ գիշերը Ստեփանակերտում հանգիստ է անցել, սակայն վաղ առավոտից գործարկվել է օդային տագնապի ազդանշանը: Դրան հաջորդել են հարվածները քաղաքի ուղղությամբ:

Դիտվել է՝ 1571

Մեկնաբանություններ